06 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատերազմի ֆոնին Ասիայի մեծահարուստները ցանկանում են Դուբայի ակտիվները տեղափոխել այլ երկրներ

Պատերազմի ֆոնին Ասիայի մեծահարուստները ցանկանում են Դուբայի ակտիվները տեղափոխել այլ երկրներ

Անցյալ շաբաթ Դուբայի վրա իրանական առաջին հրթիռային և անօդաչու սարքերի հարվածներից կարճ ժամանակ անց այնտեղ բնակվող 2 հնդիկ ձեռնարկատեր փորձել է իր տեղական բանկային հաշիվներից ավելի քան 100․000-ական դոլար տեղափոխել Սինգապուր՝ ռիսկերից խուսափելու համար․ գրում է Reuters գործակալությունը։

Հարվածներից առաջացած տեխնոլոգիական խնդիրներն սկզբում խափանել են նրանց ծրագրերը։ Նրանցից մեկը նշել է, որ հետագայում իրեն հաջողվել է գումարը փոխանցել Սինգապուրի իր բանկային հաշվին՝ Էմիրություններում գտնվող մեկ այլ բանկի միջոցով։

Նշվում է, որ տասնյակ այլ հարուստ ասիացիներ նմանատիպ քայլեր են ձեռնարկում՝ Դուբայում պահվող իրենց ակտիվները Սինգապուրի և Հոնկոնգի ֆինանսական կենտրոններ տեղափոխելու համար։

Բարենպաստ բիզնես և ներդրումային քաղաքականության շնորհիվ վերջին տարիներին Դուբայը դարձել էր ասիացի, հիմնականում՝ չինացի ձեռնարկատերերի՝ իրենց ունեցվածքը պահելու համար նախընտրելի վայր։ Իրավիճակն այս առումով, կարծես, փոխվել է՝ Մերձավոր Արևելքում հակամարտության բռնկման ֆոնին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ