06 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոսովոյի նախագահը լուծարել է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել

Կոսովոյի նախագահը լուծարել է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել

Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին լուծարել է խորհրդարանը՝ նշանակելով արտահերթ ընտրություններ․ գրում է Reuters գործակալությունը։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ օրենսդիրները սահմանված ժամկետում չեն կարողացել ընտրել պետության նոր ղեկավար։

Նշվում է, որ քայլը խորացնում է Եվրոպայի ամենաերիտասարդ պետության քաղաքական փակուղին։ Խորհրդարանը նախագահ ընտրելու համար ժամանակ ուներ մինչև հինգշաբթի կեսգիշեր, սակայն ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:

Բալկանյան երկրի օրենսդրության համաձայն՝ նոր նախագահ չընտրելու դեպքում նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ