07 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի, եթե Ֆինլանդիան միջուկային զենք տեղակայի իր տարածքում

Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի, եթե Ֆինլանդիան միջուկային զենք տեղակայի իր տարածքում

Կրեմլը հայտարարել է, որ միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնելու Ֆինլանդիայի ծրագիրը լարվածություն է առաջացրել Եվրոպայում և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ՌԴ-ի համար․ գրում է Reuters գործակալությունը։

Հինգշաբթի Ֆինլանդիան հայտարարել է, որ պլանավորում է վերացնել իր տարածքում միջուկային զենք տեղակայելու մասին երկարատև արգելքը։

«Սա հայտարարություն է, որը սրում է լարվածությունը եվրոպական մայրցամաքում։ Այս հայտարարությունը սրում է Ֆինլանդիայի խոցելիությունը, խոցելիություն, որն առաջացել է Ֆինլանդիայի իշխանությունների գործողություններից։ Փաստացի իր տարածքում միջուկային զենք տեղակայելով՝ Ֆինլանդիան սպառնում է մեզ։ Եվ եթե Ֆինլանդիան սպառնում է մեզ, մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում»,- լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Ֆինլանդիան, որը Ռուսաստանի հետ ունի երկար սահման, չեզոքություն է պահպանել Սառը պատերազմի ժամանակ, սակայն 2023 թվականին միացել է ՆԱՏՕ-ին՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ