
«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել
«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել. հայտնում են
«Բազումք» տիեզերքի հետազոտման կենտրոնից:
«Անկախ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակն արդեն 3 օր է՝ տիեզերքում է:
Կենտրոնը տեղեկացնում է,
որ իրենք հաջողությամբ հետևում են մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին:
«Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները ։
Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ` ինչպես նախատեսել ենք։ Շնորհավորում ենք թիմին
և մեր բոլոր աջակիցներին»,- ասված է կենտրոնի տարածած հայտարության մեջ։