07 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոր Վիրապում հրդեհ է.  ABC Media-ն պարզել է՝ ինչն է այրվում

Խոր Վիրապում հրդեհ է.  ABC Media-ն պարզել է՝ ինչն է այրվում

Խոր Վիրապի վանքի հետնամասում հրդեհ է. տեղեկությունն ABC Media-ի հետ զրույցում հաստատեց Փոքր Վեդի համայնքի ղեկավար Կարեն Ստեփանյանը:

Համայնքապետի խոսքով՝ նորություն չէ, ամեն տարի էլ նույն ճահճուտի տարածքում լինում են նման հրդեհներ, այնտեղ կան եղեգներ, որոնք շատ շուտ են բռնկվում:

Թե ո՞րն է պատճառը, համայնքապետը նշեց. «Միգուցե ինչ-որ հովիվ է եղել, թողել է ծխախոտի մնացորդները, որսորդներ են եղել, չգիտեմ, բայց մենք էկոպարեկների հետ վերահսկում ենք, ինչքան կարողանում ենք, հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում», – ասաց համայնքապետը:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ