07 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանից հետո ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է Թուրքիան պահեն վերահսկողության տակ․ The Wall Street Journal

Իրանից հետո ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է Թուրքիան պահեն վերահսկողության տակ․ The Wall Street Journal

Ամերիկյան «The Wall Street Journal» (WSJ)-ում Իրանից հետո ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է «Թուրքիան վերահսկողության տակ պահեն» վերանգրով հոդված է հրապարակվել․ գրում է ermenihaber.am-ը։

«Հոդվածի հեղինակն իսրայելամետ լրագրող Բրեդլի Մարտինն է։ Հեղինակը պնդում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի նոր նպատակը տարածաշրջանում պետք է լինի Թուրքիայի զսպումը և վերահսկումը, քանի որ ըստ նրա՝ Թուրքիան շեղվում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունից։

Նա նաև կոչ է անում Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը դնել բաց քննարկման։ Հեղինակը Իրանը համարում է «տարածաշրջանային սպառնալիք» ու ընգծում, որ այդ «երկրի չեզոքացումից» հետո ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է այնպիսի քայլեր ձեռնարկեն, որ Թուրքիան չփոխարինի Իրանին»,- նշում է լրատվամիջոցը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ