
Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. Shamshyan.com
Մարտի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում տղամարդու դի կա. հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն սուր կտրող-ծակող առարկայից ստացված հարվածի հետքերով։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի մարմնի մոտ, դալանի որոշ հատվածներում, հայտնաբերվել են արնանման հետքեր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 62-ամյա Ռուբեն Ա.-ն է:


