Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Վաշինգտոնի և Հելսինկիի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքումից հետո
Ռուսաստանում Ֆինլանդիայի
դեսպան Անտի Հելանտերային կանչել են ՌԴ ԱԳՆ՝ Վաշինգտոնի և Հելսինկիի միջև ռազմական
ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքումից հետո։ Այս մասին գրում է ՏԱՍՍ
գործակալությունը։
Դեսպանին զգուշացվել է, որ Մոսկվան պատասխան
միջոցներ կձեռնարկի Հելսինկիի և ՆԱՏՕ-ի գործողություններին հակազդելու համար։
«ՌԴ-ում Ֆինլանդիայի դեսպանին զգուշացվել է, որ ռուսական
կողմն անպատասխան չի թողնի ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի ընդլայնումն իր սահմանին, ինչը
սպառնալիք է հանդիսանում ՌԴ անվտանգությանը և
կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ հակազդելու Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի նրա գործընկերների
ագրեսիվ բնույթի որոշումներին։ Այս տարածաշրջանում բարիդրացիության գոտին հնարավոր
առճակատման գոտու վերածելու պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Ֆինլանդիայի
ներկայիս իշխանությունների վրա»,- նշված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում։