07 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը չի հարվածի հարևան երկրներին․ Փեզեշքիան

Իրանը չի հարվածի հարևան երկրներին․ Փեզեշքիան

Իրանի ժամանակավոր ղեկավարության խորհուրդը որոշել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ չհասցնել հարևան երկրներին, եթե հարձակում չլինի նրանց տարածքից․ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ես ներողություն եմ խնդրում հարևան երկրներից։ Երեկ ժամանակավոր ղեկավարության խորհուրդը որոշել է, որ հարևան երկրները այլևս չեն ենթարկվի հարձակման կամ հրթիռային հարվածների, եթե Իրանի վրա չլինեն հարձակումներ իրենց տարածքից»,- ասել է Փեզեշքիանը։

Նա ընդգծել է, որ Իրանը մտադրություն չունի ներխուժել այլ երկրներ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ