07 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վիրահատության համար անեսթեզիոլոգին՝ 5200 դրամ, վիրաբույժին՝ 42 000. բժիշկը հրապարակել է, թե ինչ հաշվարկով է ձևավորվելու աշխատավարձը

Վիրահատության համար անեսթեզիոլոգին՝ 5200 դրամ, վիրաբույժին՝ 42 000. բժիշկը հրապարակել է, թե ինչ հաշվարկով է ձևավորվելու աշխատավարձը

Եկել եմ «դրական» նորությունով, որը կներկայացնեմ պարզ հաշվարկով․ այս մասին գրել է բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ հրապարակելով տվյալներ, թե ինչ հաշվարկով է ձևավորվելու բժշկի աշխատավարձը։

«Պացիենտի համար վճարած յուրաքաչյուր 100.000 դրամից վիրահատող ԹԻՄԸ (ոչ թե վիրաբույժը) ստանալու է 35.000 դրամ, իսկ անէսթեզիոլոգիական ԹԻՄԸ (ոչ թե անէսթեզիոլոգը)՝ 8.000 դրամ:

Թերապևտիկ ԹԻՄԸ (ոչ թե թերապևտը) ստանալու է 25.000 դրամ:

-Այդ 35.000 դրամից ավագ վիրաբույժը ստանալու է 60%-ը (ի դեպ, սա «բարեփոխում» է՝ 55-ից դարձրել են 60%), որը գումարի տեսքով ընդամենը 21.000 դրամ, իսկ մնացած 14.000 դրամը բաժանվելու է ասիստենտի, վիրահատական բուժքրոջ և մայրապետի միջև… Այսինքն վիրաբույժը 300.000 դրամ արժողությամբ վիրահատության դիմաց վարձատրվելու է 63.000 դրամ, որը հարկվելու է մոտ ~28%-ով և արդյունքում մաքուր գումարը կազմելու է 45.360 դրամ:

-Անէսթեզիոլոգիական թիմի 8.000 դրամից անէսթեզիոլոգը ստանալու է 5.200 դրամ, իսկ անէսթեզիստը՝ 2.800 դրամ: Այսինքն 300.000 դրամ արժողությամբ վիրահատության դիմաց անէսթեզիոլոգը վարձատրվելու է 15.600 դրամ, որը ևս հարկվելու է մոտ ~28%-ով և արդյունքում մաքուր գումարը կազմելու է 11.232 դրամ:

-Թերապևտիկ թիմի 25.000 դրամից ավագ բուժաշխատողը ստանալու է 12.500 դրամ, իսկ մյուս 12.500 դրամը բաժանվելու է բուժքրոջ և մայրապետի միջև: 300.000 դրամ արժողությամբ որևէ բուժման համար ավագ բուժաշխատողի աշխատավարձը կազմելու է 37.500 դրամ, որը հարկվելու է մոտ ~28%-ով և արդյունքում մաքուր գումարը կազմելու է 27.000 դրամ:

Հիմա արդեն պարզ գիտեք, թե որքան եք վարձատրվելու… Հաջորթիվ կանցնեմ պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերի հաշվարկին:

Հ.Գ. 30-35% ստացող վիրաբույժներին վախի ուժով պարտադրում են աշխատել 21%-ով… Սա է «իրական Հայաստանը», որտեղ վիրաբույժի «կեղտոտ» աշխատավարձը 9-14%, իսկ անէսթեզիոլոգներինը և հիվանդանոցների թերապևտիկ մասնագետներինը ավելի մեծ տոկոսներով նվազում է հանուն քաղաքական դիվիդենտների»,- գրել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ