08 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն և Իսրայելը չունեն որևէ հստակ տեղեկություն իրանական ստորգետնյա հրթիռային քաղաքների ցանցի մասին․ իրանագետ

ԱՄՆ-ն և Իսրայելը չունեն որևէ հստակ տեղեկություն իրանական ստորգետնյա հրթիռային քաղաքների ցանցի մասին․ իրանագետ

Իսրայելական հեռուստաալիքներից մեկի եթերում այդ երկրի ռազմական փորձագետներից մեկը պնդում է, որ անհնարին է շարքից դուրս բերել իրանական բոլոր հրթիռները, դրանց արձակիչները և արտադրական բոլոր հզորությունները, ուստի Իրանն ունակ է հրթիռային հարվածներ հասցնել մինչև պատերազմի վերջը․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Պատճառն այն է, որ ո՛չ ԱՄՆ-ը և ո՛չ էլ Իսրայելը չունեն որևէ հստակ տեղեկատվություն իրանական ստորգետնյա հրթիռային քաղաքների ցանցի մասին։

Իրականում Իրանի դեմ հաջող պատերազմ վարելու և այդ երկիրը գրավելու համար բավարար չէ երեք միջավայրերում՝ օդում, ծովում և ցամաքում գերակայության հասնելը, քանի որ կա չորրորդ՝ ստորգետնյա հարթությունը։

Սա հասկանալու համար պետք է տիպաբանորեն պատկերացնել Գազան, որը իսրայելական զինուժը վերահսկում է օդում, ծովում և ցամաքում, սակայն չի կարողանում վերահսկել գետնի ընդերքում։

Ընդ որում, եթե ոմանց թվում էր, թե ստորգետնյա  շինարարությունը նորություն է Իրանի համար, ապա սխալ է։ Հազարամյակներ շարունակ այս երկիրը անապատային շրջաններում գտնվող իր բնակավայրերը սնուցում է հարյուրավոր կիլոմետրերի հասնող հատուկ ստորգետնյա ջրային համակարգով, որը պարսկերենով կոչվում է «քարիզ»։ Նման քարիզներից ամենաերկարը և մինչև հիմա գործածվողը մոտ 70 կմ է և ունի հազարամյակների հնություն։

Ի դեպ, Հայաստանում «քարիզ» կա Մեղրու տարածաշրջանում»,- գրել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ