ՆԱՏՕ-ն կտրուկ ակտիվացել է մեր սահմանների մոտ․ Պուտին
ՆԱՏՕ-ի ակտիվությունը
կտրուկ բարձրացել է, ԱՄՆ-ից զգալի ուժեր են տեղակայվել Ռուսաստանի սահմանների մոտ։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր
Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում, գրում է ՌԻԱ
Նովոստի գործակալությունը։
«ՆԱՏՕ-ի ռազմական բլոկի
ակտիվությունը վերջերս կտրուկ աճել է, մեր
սահմանների մոտ են տեղակայել ամերիկյան մեծաքանակ ուժեր, այդ թվում՝ ավիատեխնիկա, ավելացել է Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի թիվը
Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում։ Ֆինլանդիային արդեն իսկ ներգրավել են ՆԱՏՕ-ի կազմ,
նախատեսում են ներգրավել նաև Շվեդիային։ Փաստացի՝ դա նշանակում է դաշինքի կողմից մեր
սահմաններին ավելի մոտենալու հերթական փուլի մեկնարկ»,- ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ
1991 թվականին Արևմուտքը Միխայիլ Գորբաչովին խոստացել էր չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի Արևելք։
«Եվ ահա, խնդրեմ․ այսպիսի
գործընկերներ են նրանք՝ անամոթաբար ստում են՝ ամեն քայլափոխի»,- ասել է Պուտինը։