
Իսրայելի բանակը հայտնել է զոհերի և նոր հարձակումների մասին
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում ընդդեմ «Հեզբոլահի» գործողությունների ժամանակ ունեցած կորուստների մասին․ զոհվել է երկու զինծառայող:
Միևնույն ժամանակ պաշտոնական Թել Ավիվը տեղեկացրել է, որ Թեհրանի վրա հերթական գրոհի ժամանակ թիրախվորել է ԻՀՊԿ շտաբն ու զինմթերքի 50 պահեստ։
Ըստ Al-Markaziya գործակալության՝ իսրայելական ռազմածովային նավը երկու հրթիռ էլ արձակել է Լիբանանի Սայդե քաղաքի պաղեստինյան ճամբարի վրա։


