
Իրանի ամենափոքր զոհը 8 ամսական երեխա է․ մահացածների ու վիրավորների թիվ է հրապարակվել
Իրանի առողջապահության նախարարությունը հրապարակել է պատերազմի հետևանքով զոհերի ու վիրավորների մասին վերջին տվյալները։
Ըստ պետական գերատեսչության ԱՄՆ-Իսրայել գրոհի հետևանքով մահացել է 1200 մարդ։ «Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 1000 քաղաքացի, որոնց մեծ մասը տեղափոխվել է բժշկական կենտրոններ»,- տեղեկացրել է առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության հրապարակած տվյալներով՝ մահացածների 30 տոկոսը երեխաներն են՝ մոտ 200 մանկահասակ։ «Նույնքան էլ կին է մահացել, իսկ ամենափոքր զոհը 8 ամսական աղջիկ երեխա է»,- ներկայացրել է նախարարությունը։


