
Մունաթ եկող Փաշինյանին խեղճացած գյուղացիներից որևէ մեկը չի համարձակվում հակադարձել, որ «աղան» չբարկանա․ Ոսկան Սարգսյան
Նիկոլ Փաշինյանը պետբյուջեի հաշվին անօրինական քարոզարշավ է անում, գնում մարզեր, համայնքներ, գյուղեր, ու գյուղացիների վրա մունաթ գալիս, թե իրենց մոտ դպրոց ու մանկապարտեզ է սարքել, ճանապարհ ասֆալտապատել, ու գյուղացիները չեն գնահատում իր արածը․ Facebook-ի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Գյուղացիներն էլ՝ խեղճացած, գլուխերը կախ, վախվորած, որ «աղան» չբարկանա։ Ու այդ գյուղացիներից մեկը չի համարձակվում բերանը բացել, ասել՝ 5 հազար զոհ տվեցիր, Արցախը հանձնեցիր, 8 միլիարդ դոլար վարկ ես վերցրել, թագավորավայել ապրում ես, ինքդ քեզ ու քո խմբին առատորեն պարգևավճարներ ես տալիս ու մեզ վրա ես մունա՞թ ես գալիս։ Ախր դու մեր մուծած հարկերից գոյացած պետբյուջեն ես այդքան շռայլ ծախսում, մսխում ես։
Իշխանությունները փոխվում են, սակայն գյուղացիների խեղճությունը չի անցնում»,- նշել է նա։


