
ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում ընդդեմ Իրանի ցամաքային հարձակում իրականացնել
ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում ընդդեմ Իրանի ցամաքային հարձակում իրականացնել, բայցև չի բացառում՝ հնարավոր է նման բան լինի․ գրում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթի հայտարարությանը։
ԱՄՆ նախագահը խոսել է նաև Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությունից ու նշել, որ ով էլ ընտրվի, առանց Վաշինգտոնի հավանության՝ «երկար չի դիմանա»։
«Նա ստիպված կլինի ստանալ մեր հավանությունը»,- այս մասին Դոնալդ Թրամփն ասել է ABC News-ի հետ զրույցում։


