Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների նորմալացման ճանապարհին․ ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների
կարգավորման ուղղությամբ շարժվելու հարցում․ այս մասին Report-ի ամերիկյան բյուրոյին
տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ
Ստեֆան Դյուժարիկը։
«ՄԱԿ-ը կարիք չունի ամենուրեք առաջատար դեր խաղալ խաղաղության և
անվտանգության խնդիրների լուծման գործում։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև
հարցերը լուծելիս այլ երկրներ արդեն հանդես են եկել խաղաղ լուծում գտնելու նախաձեռնությամբ։
Գլխավոր քարտուղարը չի ցանկանում ինչ-որ բանի մեջ ներքաշվել զուտ նրա համար, որ լինի
ներգրավված և հնարավոր է բարդացնի վիճակը։ Այնուամենայնիվ, մենք միշտ պատրաստ ենք աջակցել
գոյություն ունեցող շրջանակներին»,- ասել է Դյուժարիկը և հավելել, որ բոլորը
ավելի խորն են հասկանում այս հարցը՝ ականատես լինելով վերջին իրադարձություններին
«Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին, երբ նրանք
շարժվում են դեպի հարաբերությունների նորմալացում»,- ասել է ՄԱԿ ներկայացուցիչը։