09 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեհրանում զգուշացրել են ծծմբաթթվային հնարավոր տեղումների մասին

Թեհրանում զգուշացրել են ծծմբաթթվային հնարավոր տեղումների մասին

Իրանի Կարմիր Մահիկ մարդասիրական ընկերությունը Թեհրանի բանկիչներին զգուշացրել է՝ ծծմբաթթվային անձրևներ տեղալու հավանականության մասին․ գրում է ռուսական РИА Новости-ն։

«Նավթի պահեստների պայթյունից մթնոլորտ է արտանետվել մեծ քանակությամբ թունավոր նյութեր՝ ածխաջրածնային միացություններ, ծծմբի և ազոտի օքսիդներ։ Եթե այս ընթացքում անձրև գա, այն կարող է լինել բավական վտանգավոր, քանի որ, ըստ երևույթին, կունենա ծծմբաթթվային հատկություններ»,- տեղեկացրել են ընկերությունից։

Իրանի արտաքին գործերի նախարարը ևս անդրադարձել է նավթի պահեստներին հարվածելուն ու նշել․ «Այն հավասարազոր է քիմիական պատերազմի»։

Իրանական աղբյուրները գրում են, որ նավթի պահեստները թիրախավորելուց հետո Թեհրանի երկինքը պատվել է գորշ քուլաներով, իսկ մարդիկ սոցցանցերում հրապարակել են լուսանկարներ սև բծերով պատված ավտոմեքենաներից։

Նշենք, որ Թեհրանի նավթամթերքի պահեստները թիրախավորվել էին մարտի 8-ի գիշերը։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ