09 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք մեր հարևաններին չենք հարվածում, այլ գրոհում ենք մեզ վրա հարձակված ամերիկացիներին․ Արաղչի

Մենք մեր հարևաններին չենք հարվածում, այլ գրոհում ենք մեզ վրա հարձակված ամերիկացիներին․ Արաղչի

Մենք մեր հարևաններին չենք հարվածում, այլ գրոհում ենք ամերիկացիներին, որ հարձակվել են մեզ վրա։ Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ հարևաններին պարզած բարեկամության ձեռքը տապալվել է գրեթե նույն պահին։

«Նախագահ Փեզեշքիանի՝  տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար արած ժեստը տապալվեց անմիջապես, երբ ԱՄՆ նախագահը սխալ մեկնաբանեց մեր կարողությունը, վճռականությունն ու մտադրությունը»,- X-ի իր էջում գրել է Արաղչին։

Իսկ NBC-ի հետ զրույցում էլ անդրադառնալով Իրան-Ռուսաստան հարաբերություններին՝ պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանը Ռուսաստանից օգնություն է ստանում տարբեր ուղղություններով։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ