
ԱՄՆ-ի դաշնակիցները մտահոգված են՝ Իրանի դեմ պատերազմը կարող է կրճատել իրենց զինանոցները
ԱՄՆ-ի եվրոպացի և ասիական դաշնակիցները մտահոգված են, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են իրենց զինանոցների կրճատման պատճառ դառնալ․ գրել է Politico-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ Պենտագոնն այժմ սպառազինության մատակարարումները վերահասցեագրում է Իրանում ընթացող հակամարտության կարիքներին։
«Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով առանց այն էլ կրճատվել է մի շարք երկրների զինանոցը, ու հիմա մտավախություն կա, որ կարող են չստանալ ԱՄՆ-ից ավելի վաղ գնված սպառազինությունն ու զինմթերքը։ Իսկ Ասիայի Վաշինգտոնի դաշնակիցներն անհանգստացած են, որ Իրանի դեմ գործողության ընթացքում զինմթերքի արագ սպառումը կարող է թուլացնել ԱՄՆ-ի հնարավորությունները՝ զսպելու Չինաստանին և Հյուսիսային Կորեային»,- նշել է աղբյուրը։


