09 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շվեյցարիան հայտարարել է, որ Իրանի վրա հարվածները խախտում են միջազգային իրավունքը

Շվեյցարիան հայտարարել է, որ Իրանի վրա հարվածները խախտում են միջազգային իրավունքը

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա կատարված հարվածները խախտել են միջազգային իրավունքը․ այս մասին հայտարարել է Շվեյցարիայի պաշտպանության նախարար Մարտին Փֆիստերը․ գրում է The Guardian-ը։

«Դաշնային խորհուրդը Իրանի վրա հարձակումը համարում է միջազգային իրավունքի խախտում», – ասել է պաշտոնյան։

Նա նաև նշել է, որ ռազմական գործողությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներից մեկը՝ ուժի կիրառումից հրաժարվելը, և կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել հարձակումները՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ