
Նախիջևանի դեպքը կհետաքննվի․ Փեզեշքիանը՝ Ալիևին
Մարտի 8-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։
Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին՝ Ադրբեջանում Իրանի դեսպանատուն այցելելու, Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի և բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու, ինչպես նաև Իրանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մտադրության համար։
Նշելով, որ Նախիջևանի օդային հրետակոծությունը որևէ կապ չունի Իրանի հետ՝ Մասուդ Փեզեշքիանը ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի։
Իլհամ Ալիևը կրկին ցավակցություն է հայտնել Իրանում վերջին իրադարձությունների ժամանակ բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ։
Պետության ղեկավարը ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը։


