
Իսրայելը զգուշացրել է իր քաղաքացիներին չճանապարհորդել դեպի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդն ընդլայնել է այն երկրների ցանկը, որտեղ ներկայում Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում ճանապարհորդել: Նոր նախազգուշացումները վերաբերում են Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին․ գրում է mignews.com-ը։
Նմանատիպ նախազգուշացումներ նախկինում տրվել էին նաև Արաբական Միացյալ Էմիրությունների համար: Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ է տրվում նաև խուսափել Եգիպտոս և Հորդանան ճանապարհորդություններից:
Իշխանությունները նշում են, որ նախազգուշացումները հիմնված են ներկայիս անվտանգային իրավիճակի և արտասահմանում Իսրայելի քաղաքացիների համար հնարավոր ռիսկերի գնահատման վրա:


