
Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը լավ չէ․ ահազանգում է կինը
Վիգեն Էուլջեքչյանը վատառողջ է։ Այսօր հիվանդանոց պետք է տեղափոխեն․ ABC media-ի հետ զրույցում ասել է կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։
«Նա մեջքի հատվածում շատ ուժեղ ցավեր ուներ։ Շտապօգնություն էինք կանչել։ Ցավազրկել էին և ասել, որ այսօր գնա հիվանդանոց։ Վիգենը շատ վատ վիճակում է։ Պետությունը նրան չի օգնում»,- նկատել է Լինդան։
Մեզ հետ զրույցում Լինդան նաև ասաց, որ որդին՝ Սերժը, Հայաստան է եկել հորը տեսնելու և հնարավորության սահմաններում նրա կարիքները հոգալու համար։
Հիշեցնենք՝ Ադրբեջանից հունվարի 14-ին Հայաստան են վերադարձել 4 գերիներ, որոնց թվում էր նաև Վիգեն Էուլջեքչյանը։ Նա լիբանանահայ է, գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ Բաքվի կեղծ դատավարության վճիռով՝ Էուլջեքջյանը դատապարտվել էր 20 տարի ժամկետով։


