09 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցի ընտանիքը կիսվել է․ վարձով տուն չեն գտնում

Արցախցի ընտանիքը կիսվել է․ վարձով տուն չեն գտնում

Արցախցի երիտասարդ ընտանիքը, որ փետրվարի 5-ին առանց տանիքի էր մնացել, շարունակում է կացարան փնտրել։ Նրանք մի քանի օր գիշերել են Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, երեք օր էլ իրանահայ ընտանիքն է տանիք տվել։ Բայց ահա այսօր կիսվել է․ երկու անչափահաս երեխաներն ու մայրը Գյումրի են գնացել, իսկ ամուսինը մնացել է Երևանում(նրա աշխատանքը Երևանում է)։

«Մենք Գյումրիում ապրում ենք ծնողներիս վարձակալած տանը, որում տեղ չկա․ մի կերպ ենք տեղավորվում։ Ամուսինս, մինչև վարձով տուն գտնելը, ներկայացուցչության շենքում է գիշերում»,- մեզ հետ զրույցում պատմել է Ռուզաննա Սահակյանը։

Սահակյանները մեկ տարեկան տղայի և երեք տարեկան աղջկա հետ դրսում են մնացել։ Փնտրում են տուն Նոր Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ զանգվածներում, քանի որ աշխատանք ունեն այդ թաղամասում։ Նրանք վճարունակ կլինեն մարտի 15-ից, երբ ամուսինն աշխատավարձը ստանա։ Մինչ այդ՝ ում դիմում են, առանց կանխավճարի և տվյալ ամսվա գումարը վճարելու թույլ չեն տալիս տուն վարձակալել։ Առանց տանիքի մնացած ընտանիքը կարո՞ղ է դառնալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շահառու։ Կարո՞ղ են նրան ժամանակավոր կացարանով ապահովել մինչև բնակարան վարձակալելը։ Նախարարի մամուլի քարտուղարն պարզաբանեց․ ընտանիքն Արցախից բռնի տեղահանված է և նրա համար գործում է բնակապահովման ծրագիր։ Իսկ ժամանակավոր կացարաններում հերթագրումներն այնքա՜ն շատ են։

Ընտանիքի մասին ռեպորտաժը՝ այստեղ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ