
Amazon-ի հիմնադիրը 339 միլիոն դոլար արժողությամբ մի քանի անշարժ գույք է գնել «միլիարդատերերի բունկերում»
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը Ֆլորիդայի «միլիարդատերերի բունկեր» անվանումով հայտնի կղզում մի քանի անշարժ գույք է գնել, որոնց ընդհանուր արժեքը 339 միլիոն դոլար է․ գրում է РИА Новости-ն։
Անշարժ գույքերից երեքը գտնվում են Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգի սեփականության մոտակայքում։
Օրերս հայտարարվեց, որ Ցուկերբերգն ու նրա կինը 170 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն են գնել Ինդիան Քրիք մասնավոր կղզում, որը հաճախ անվանում են «միլիարդատերերի բունկեր»․ կղզին այս անվանումն ստացել է իր մեկուսացվածության շնորհիվ:
Նշվում է, որ Բեզոսն անշարժ գույքը ձեռք է բերել 2023 թվականի կեսից մինչև 2025 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում։


