
Պուտինը շնորհավորել է Իրանի նոր գերագույն առաջնորդ Խամենեիին ընտրվելու կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին ընտրվելու կապակցությամբ։
«Ես կցանկանայի հաստատել մեր անսասան աջակցությունը Թեհրանին և համերաշխությունը մեր իրանցի ընկերների հետ։ Ես վստահ եմ, որ Դուք պատվով կշարունակեք Ձեր հոր գործը և կմիավորեք իրանցի ժողովրդին ծանր փորձությունների առաջ»,- ասել է ՌԴ նախագահը։


