Մոսկվայում անօդաչու թռչող սարք են խոցել․ քաղաքապետ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տելեգրամյան իր ալիքում տեղեկացրել
է անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին:
«Օդինցովո քաղաքային շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը
հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը: Ըստ նախնական տվյալների՝ կործանման վայրում
բեկորներ կամ զոհեր չկան», – ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Մոսկվայի օդանավակայանների շահագործման
սահմանափակումների մասին՝ «Վնուկովո» օդանավակայանը հայտարարել էր թռիչքների դադարեցման
մասին։