
ՌԴ-ում «Դոնալդ Թրամփ» մականունով օգտատերը տուգանվել է հայերի դեմ ատելություն հրահրելու համար
ՌԴ-ում «Դոնալդ Թրամփ» մականունով 33-ամյա տղամարդը տուգանվել է Telegram հավելվածում հայերին վիրավորելու համար. հայտնում է «Осторожно, новости»-ն:
«Մարտի սկզբին Մախաչկալայի Լենինյան շրջանային դատարանը քննել է 33-ամյա Թոֆիկ Ի․-ի դեմ գործը, որը մեղադրվում էր ատելություն հրահրելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվել է, որ մեղադրանքը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի ատելություն կամ թշնամանք հրահրելու, ինչպես նաև մարդկային արժանապատվության նվաստացման հոդվածին։ Հանցագործը խոստովանել է իր մեղքը, և դատարանը նրան տուգանել է 10․000 ռուբլով։


