09 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Միջին միջանցք»-ը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ուղին է․ Ֆոն դեր Լեյեն

«Միջին միջանցք»-ը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ուղին է․ Ֆոն դեր Լեյեն

«Միջին միջանցքն» առևտուրն ու համագործակցությունը կդարձնի նորմա նախկինում անկայուն Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ կապելով տարածաշրջանի երկրները միմյանց և Եվրոպայի հետ․ այսօր Բրյուսելում կայացած դեսպանների համաժողովում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Խոսելով գլոբալ նախագծերի և դրանց կարևորության մասին Եվրոպայի համար՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը մեջբերել է «Միջին միջանցքը», որը կնվազեցնի Ասիայից Եվրոպա ապրանքների մատակարարումը 30-ից մինչև 15 օր։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ «այս միջանցքը նաև կկապի Հարավային Կովկասի նախկին պատերազմող երկրները միմյանց և Եվրոպայի հետ»։

«Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ածուխն ու պողպատը միավորեցին Եվրոպան, այս նոր միջանցքը կարող է առևտուրն ու համագործակցությունը նորմա դարձնել անկայուն տարածաշրջանում և բացել ճանապարհը ոչ միայն դեպի Եվրոպա, այլև դեպի խաղաղություն», – ընդգծել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ ԵՄ ներդրումներն այս տարածաշրջանում, ինչպես նաև Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, միությանը հնարավորություն են տալիս զարգացնել դրական գործընկերություններ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ