
Գառնիում 230 երեխա դուրս է մնացել նախադպրոցական կրթությունից․ «Հետք»
Գառնի գյուղում նախադպրոցական տարիքի 365 երեխայից 230-ը մանկապարտեզ չի հաճախում։ Գյուղի միակ մանկապարտեզում, որը 1960-ական թվականների կառույց է՝ նախատեսված 80 երեխայի համար, ներկայումս 135 երեխա է հաճախում։ «Գառնի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը 2025թ․ հունիս ամսից չի գործում՝ հիմնական շենքի կոսմետիկ նորոգման և շենքի ընդլայնման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով։ Համայնքապետարանից տեղեկացնում են, որ մանկապարտեզի վերաբացումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերի 1-ին. գրում է «Հետք»-ը։
Մանկապարտեզի նոր մասնաշենքը կունենա ննջասենյակ, դահլիճ, խոհանոց և սանհանգույց։ Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը հայտնում է, որ կցակառույցը երեխաների քանակն ավելացնելու հնարավորություն չի տա։ Այն ընդամենը առավելագույն խտության պայմաններում գործող մանկապարտեզի պայմաններն է բարելավելու 135 երեխայի համար։
Ծնողներից շատերը, որոնք մանկապարտեզահասակ երեխաներ ունեն, մեզ հետ զրուցելիս հայտնում են, որ սպասում են մանկապարտեզի վերաբացմանը։ Նրանք չգիտեն, որ նոր մասնաշենքը երեխաների քանակն ավելացնելու հնարավորություն չի տալիս։ Հարյուրավոր երեխաներ այդպես էլ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չեն ունենալու։ Համայնքապետարանը չի պատասխանում նաև համայնքի ֆեյսբուքի էջում բնակիչների հարցումներին, թե երբ է վերաբացվելու մանկապարտեզը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։


