23 Դեկ
2024
-1.4° c ԵՐԵՎԱՆ
0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք կշարունակենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել հարգել բոլորի իրավունքները և հիմնարար ազատությունները․ Մեթյու Միլլեր

Մենք կշարունակենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել հարգել բոլորի իրավունքները և հիմնարար ազատությունները․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու
իրավունքներն ու բոլորի հիմնարար ազատությունները. այս մասին հայտարարել է գերատեսչության
խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Ադրբեջանում  ընդդիմադիր քաղաքական գործչի՝
Թոֆիք Յագուբլուի ձերբակալմանը:

«Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների
և ընդդիմադիր գործիչների կալանավորման վերջին միտումը խորապես մտահոգիչ է: Ընդամենը
վերջին մեկ ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի նման գործիչներ են բերման ենթարկվել:
Դա անընդունելի է, և մենք կշարունակենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել հարգել բոլորի
իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը կիրառողների,
ինչպես նաև կոչ անել արագ ազատ արձակել բոլոր նրանց, ովքերանարդարացիորեն կալանավորվել
են», – ասել է Միլլերը: