
Իսրայելը և ԱՄՆ-ն փորձում են բախում ստեղծել Իրանի և նրա հարևանների միջև․ Էրդողանը և Փեզեշքիանը զրուցել են
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի տարածքում ընկած հրթիռները չեն պատկանում Իրանին։
Իրանական կողմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի նախագահն առաջարկել է երկու երկրների միջև համատեղ հետազոտական խումբ ստեղծել՝ Թուրքիայի վրա հրթիռային հարձակման մասին մեղադրանքները հետաքննելու համար։
Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները փորձում են բախում ստեղծել Իրանի և նրա հարևանների միջև, և նրանց հետ կապված որոշ լրատվամիջոցներ տարածում են մեղադրանքներ, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Թուրքիայի վրա։


