10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ գայթակղություն, բայց և մեծ ռիսկեր․ Ալիևը  կներգրավվի՞ Իրանի դեմ պատերազմում

Մեծ գայթակղություն, բայց և մեծ ռիսկեր․ Ալիևը  կներգրավվի՞ Իրանի դեմ պատերազմում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում անօդաչու սարքի միջադեպից հետ ինքն իր համար ստեղծել է կերպար, որը հանգեցրել է Իրանի հետ հարաբերություններում «աննախադեպ սրման»։ Այս մասին, PolitNavigator-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ին կից Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։

«Մենք տեսանք Ռուսաստանի դեմ կոշտ հայտարարություններ 2024 թվականի վերջին և 2025 թվականի սկզբին։ Այժմ Իրանի դեմ աննախադեպ կոշտ հայտարարություններ են արվել։ Բանակը մարտական պատրաստվածության է բերվել։ Դիվանագիտական կորպուսը տարհանվում է», – նշել է Մարկեդոնովը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը չի կարող ձևացնել, թե ոչինչ չի պատահել։

«Հետևաբար, ես կգնահատեի լարվածության հնարավորությունը 50-50 հարաբերակցությամբ։ Գայթակղությունը կա։ Իրանի անկումը ևս մեկ հնարավորություն է Հայաստանին հարվածելու համար։ Բայց գայթակղություններից բացի՝ կան նաև մեծ ռիսկեր և մտահոգություններ», – նշել է Մարկեդոնովը։

Նա հիշեցրել է, որ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։ Այսպիսով՝ Ադրբեջանը ներկայիս հակամարտության մեջ մնում է թվացյալ չեզոք՝ հավասարակշռվելով Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ռուսաստանի, Իսրայելի և Իրանի միջև։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ