10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը 2025-ի ամռանը հերթական առաջխաղացումն է ունեցել՝ ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք․ «Միասնության թևերը» փաստեր է ներկայացրել

Ադրբեջանը 2025-ի ամռանը հերթական առաջխաղացումն է ունեցել՝ ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք․ «Միասնության թևերը» փաստեր է ներկայացրել

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացրել ՊՆ-ի դիմաց։ Քաղաքական նախաձեռնության անդամները պաշտպանական գերատեսչությունից պահանջել են պատասխանատվություն ստանձնել 2025 թվականին Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխանության դեմ իրականացրած ոտնձգությունների համար։

Ըստ ակցիայի մասնակիցների՝ Ադրբեջանին հաջողվել է ոչ միայն ներխուժել ՀՀ տարածք, այլև կատարել ամրաշինական աշխատանքներ, մասնավորապես՝ Ջերմուկի ու Վարդենիսի տարածքներում։

Սոթքի հանքավայրը, հարակից բնակավայրերն ու ռազմավարական նշանակության ճանապարհներ հայտնվել են ադրբեջանական զինուժի հասանելիության ներքո։ «Միասնության թևերը» իրենց  փաստերը հիմնավորում են արբանյակային լուսանկարներով։

«Այս փաստերը պրոֆեսիոնալների կողմից երկարատև ուսումնասիրությունների, հետազոտությունների արդյունք են»,– լրագրողներին վստահեցրեց «Միասնության թևերի» անդամ Նարեկ Պարոնյանը։  Բողոքի մասնակիցները լռության ու անգործության համար մեղադրում են ՀՀ քաղաքական իշխանությանը և չեն թիրախավորում Զինված ուժերում իրենց ծառայությունը պատվով իրականացնող սպաներին ու զինվորներին։ Ակցիայի նախաձեռնողները հաստատակամ են՝ գնալու են մինչև վերջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ