04 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը կշարունակի նավթի շրջափակումը մինչև հարձակումների դադարեցումը, իսկ Թրամփն էլ ավելի ծանր հարվածներով է սպառնում․ զգուշացնում  է Reuters-ը 

Իրանը կշարունակի նավթի շրջափակումը մինչև հարձակումների դադարեցումը, իսկ Թրամփն էլ ավելի ծանր հարվածներով է սպառնում․ զգուշացնում  է Reuters-ը 

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է , որ թույլ չի տա Մերձավոր Արևելքից նավթի առաքում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների շարունակության դեպքում։ Նախագահ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին շատ ավելի ուժեղ կհարվածի, եթե այն արգելափակի արտահանումը․ գրում է Reuters-ը։

Ինչպես նշվել է, նման հռետորաբանությունը ի զորու չեղավ կանխել նավթի գների անկումն ու համաշխարհային բաժնետոմսերի աճը։

Երկուշաբթի Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն լուրջ վնաս է հասցրել Իրանի զինված ուժերին։ Նա նաև կանխատեսել է, որ հակամարտությունը կավարտվի իր կողմից սահմանված չորս շաբաթվա սկզբնական ժամկետից շուտ։ 

Իսրայելը պնդում է՝ իր պատերազմի նպատակն է տապալել Իրանի հոգևոր կառավարման համակարգը։

«Մեր ձգտումն է Իրանի ժողովրդի՝ բռնապետության լուծից թոթափումը»,- նշել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի տարածած հայտարարության մեջ։

«Եթե մենք հաջողության հասնենք Իրանի ժողովրդի հետ միասին, կհասնենք մշտական վերջի, եթե նման բաներ գոյություն ունենան ազգերի կյանքում», – հավելել է նա։ 

ՄԱԿ-ում Իրանի դեսպանի խոսքով՝ փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա օդային և հրթիռային հարվածներ սկսելուց ի վեր Իրանում զոհվել են առնվազն 1332 քաղաքացիական անձինք և վիրավորվել հազարավոր մարդիկ։

Թրամփը նաև զգուշացրել է, որ ԱՄՆ հարձակումները կարող են կտրուկ աճել, եթե Իրանը փորձի արգելափակել տանկերների երթևեկությունը Հորմուզի նեղուցով, որը կարգավորում է աշխարհի նավթի մատակարարման մեկ հինգերորդը։

Աշխարհի առաջատար նավթ արտահանող Saudi Aramco-ն ահազանգել է համաշխարհային նավթային շուկաների համար սպասվող «աղետալի հետևանքների» մասին, եթե պատերազմը շարունակի խաթարել Հորմուզի նեղուցով նավագնացությունը։

Նեղուցը աշխարհի ամենակարևոր նավթի արտահանման ուղին է, որը կապում է Պարսից ծոցի խոշորագույն նավթարտադրողներին Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կհրաժարվի «որոշ երկրների» նկատմամբ նավթի հետ կապված պատժամիջոցներից ՝ պակասը մեղմելու համար։

Բազմաթիվ աղբյուրների կանխատեսմամբ՝ դա կարող է նշանակել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների հետագա մեղմացում, ինչը կարող է բարդացնել Մոսկվային պատժելու ջանքերը Ուկրաինայում պատերազմի համար։ Այլ տարբերակների թվում են նաև ռազմավարական պահուստներից նավթի հնարավոր դուրս բերումը կամ ԱՄՆ արտահանման սահմանափակումը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026