10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի դատարանը մերժել է Սարկոզիին․ ի՞նչ էր նա խնդրել

Ֆրանսիայի դատարանը մերժել է Սարկոզիին․ ի՞նչ էր նա խնդրել

Ֆրանսիայի դատարանը մերժել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի խնդրանքը՝ միավորելու իր ազատազրկման երկու տարբեր դատավճիռները, որպեսզի դրանք համարվեն մեկը գրում է Le Monde-ը։

Սարկոզիի դեմ կայացվել է երկու դատավճիռ՝ «Բիսմութի» և «Բիգմալիոնի» գործերով։ «Բիսմութի» գործով (2024թ. դեկտեմբեր) Սարկոզին մեղադրվում էր դատավորից բարեհաճություն ստանալու փորձ կատարելու համար նա փորձել է ազդել դատավորի վրա՝ գործելու իր օգտին։ Պատժի մի մասը նա կրել է հատուկ էլեկտրոնային սարքով, որը հանվել է 2025 թվականի մայիսին՝ տարիքի պատճառով։

Իսկ երկրորդը «Բիգմալիոնի» գործն է (2025թ. նոյեմբեր), որով նա մեղադրվում էր 2012 թվականի ընտրություններում քարոզարշավի անօրինական ֆինանսավորման համար։ Ֆրանսիայի բարձրագույն դատարանը կայացրել է 6-ամսյա ազատազրկման դատավճիռ, որը նա կարող է կրել նաև տանը՝ էլեկտրոնային սարքով։

Այժմ Սարկոզին խնդրում էր դատարանին, որ «Բիգմալիոնի» գործով իր վեցամսյա պատիժը համարվի ավարտված՝ հաշվի առնելով, որ «Բիսմութի» գործով նա արդեն իսկ կրել էր էլեկտրոնային սարք։ Դատարանը, սակայն, մերժել է նրա փաստաբանի խնդրանքը, ինչը նշանակում էր, որ «Բիգմալիոնի» գործով պատիժը պետք է նա կրի առանձին։

Անցյալ տարի Սարկոզին դարձավ ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ առաջին բանտարկված նախագահը՝ ճաղերի հետևում անցկացնելով 20 օր նա մեղադրվել էր Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի տրամադրած միջոցներով 2007 թվականի նախագահական քարոզարշավն անօրինական կերպով ֆինանսավորելու համար։ Սարկոզին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն բանտախցում 20 օր անցկացնելուց հետո դատարանը որոշեց, որ նա ազատ կարձակվի, սակայն կգտնվի հսկողության ներքո։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ