10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Fitch Ratings-ը ներկայացրել է Իրանում իրավիճակի զարգացման 3 հնարավոր սցենար

Fitch Ratings-ը ներկայացրել է Իրանում իրավիճակի զարգացման 3 հնարավոր սցենար

Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը ներկայացրել է Իրանում իրավիճակի հետագա զարգացման 3 հավանական սցենար։

Համապատասխան հայտարարությունն արել է Fitch Ratings-ի ավագ տնօրեն Փոլ Գեմբլը։

Fitch-ի գնահատականի համաձայն՝ Իսրայելը մտադիր է շարունակել հարվածել Իրանին այն ձևաչափով և ժամկետներում, որոնք ինքը կհամարի նպատակահարմար։

Գեմբլն ընդգծել է, որ Իրանում նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը, հավանաբար, չի հանգեցնի երկրի ռազմավարական կուրսի վերանայման։

«Այս առումով մենք Իրանի համար նշում ենք 3 հնարավոր սցենար։ Առաջինը ենթադրում է գործող ռեժիմի թուլացում, երկրորդը՝ իշխող շրջանակներում պառակտում կոշտ գծի կողմնակիցների և պրագմատիկ ուժերի միջև, երրորդը՝ պետության ներսում կենտրոնական իշխանության աստիճանական քայքայում։

Ինչպես երևում է, այս սցենարներն առանցքային են Իրանի ապագայի համար։ Հակամարտության վերաբերյալ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր նախկինում արված կանխատեսմանը, որի համաձայն՝ իրատեսական ժամկետը մոտավորապես մեկ ամիս է։ Սակայն հետագա զարգացումները զգալիորեն պակաս կանխատեսելի են»,- նշել է ավագ տնօրենը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ