
Նիդեռլանդներում գինեկոլոգը դարձել է առնվազն 16 երեխայի հայր՝ արհեստական բեղմնավորման ժամանակ օգտագործելով իր սերմնահեղուկը
Նիդեռլանդներում գինեկոլոգը 1970-1980-ական թվականներին արհեստական բեղմնավորման ժամանակ գաղտնի կերպով օգտագործել է իր սերմնահեղուկը՝ առնվազն 16 երեխա բեղմնավորելու համար․ գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Rijnstate հիվանդանոցի անցկացրած անկախ հետաքննությանը։
Հիվանդանոցը հրապարակել է Դոնորական սերմնահեղուկի բանկի՝ նախկինում թույլ տված սխալների վերաբերյալ զեկույց: Նշվում է, որ հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ հիվանդանոցի նախկին գինեկոլոգը խոստովանել է, որ 1970-ական-1980-ական թվականներին արհեստական բեղմնավորման համար օգտագործել է իր սերմնահեղուկը։
«Նա դա արել է առանց ծնողների իմացության։ Վերջերս նա մասնակցել է ԴՆԹ հետազոտության։ Մինչ օրս դոնորից ծնված 16 երեխա է նույնականացվել»,- նշվում է զեկույցում։
Պարզվել է նաև, որ բժիշկը ժառանգական հիվանդության կրող է։ Հետևաբար, բժշկական հաստատությունը կոչ է անում այս բժշկի ապագա երեխաներին իրենց ԴՆԹ-ն տրամադրել «Ֆիոմ» փորձագիտական կենտրոնին՝ հետազոտության համար։


