10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն կավարտի Իրանի հետ պատերազմն «իր ժամանակացույցի համաձայն»․ Փիթ Հեգսեթ

ԱՄՆ-ն կավարտի Իրանի հետ պատերազմն «իր ժամանակացույցի համաձայն»․ Փիթ Հեգսեթ

ԱՄՆ-ն չի նահանջի Իրանի հետ պատերազմից, մինչև «թշնամին լիովին և վճռականորեն չպարտվի»․հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը՝ հավելելով, որ դա կարվի Միացյալ Նահանգների ժամանակացույցի համաձայն․ հայտնում է CNN-ը։

Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց, թե պատերազմը «գրեթե ամբողջությամբ ավարտված է»։ Թրամփը նաև նշել էր, որ «մենք արդեն հաղթել ենք բազմաթիվ առումներով, բայց բավարար չափով չենք հաղթել»։

«Ինչպես երեկ հայտարարեց նախագահ Թրամփը, մենք ջախջախում ենք թշնամուն՝ ցուցադրելով տեխնիկական հմտություններ և ռազմական ուժ»,- նշել է Հեգսեթը։

Նրա խոսքով՝ Իրանի առաջնորդները «հուսահատ են և շտապում են», քանի որ պատերազմը շարունակվում է արդեն երկրորդ շաբաթը։ Մինչդեռ Միացյալ Նահանգները մտադիր է հարձակվել Իրանի հրթիռային ներուժի, նավատորմի և ռազմաարդյունաբերական բազաների վրա։

Ինչ վերաբերում է Իրանի նոր հոգևոր առաջնորդին, ապա, ըստ պաշտոնյայի, նա լավ կաներ ուշադրություն դարձներ Թրամփի խոսքերին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ