10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զգույշ եղեք, կարող է անհետանաք հենց Դուք․ Լարիջանին՝ Թրամփին

Զգույշ եղեք, կարող է անհետանաք հենց Դուք․ Լարիջանին՝ Թրամփին

Իրանցի ժողովուրդը չի վախենում Ձեր դատարկ սպառնալիքներից. հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների։

«Ձեզանից շատ ավելի մեծ ուժեր չեն կարողացել վերացնել նրանց…Ուստի զգույշ եղեք, կարող է անհետանաք հենց Դուք»,- գրել է նա։

Ավելի վաղ Թրամփը գրել էր․ «Եթե Իրանը որևէ քայլ ձեռնարկի, որը կկանգնեցնի նավթի հոսքը Հորմուզի նեղուցում, նրանք ԱՄՆ-ի կողմից կստանան 20 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ հարված, քան ստացել են մինչ այժմ»։

Ավելի ուշ Լարիջանին ևս մի գրառում է արել․ «Հորմուզի նեղուցը կա՛մ կլինի խաղաղության և բարգավաճման նեղուց բոլորի համար, կա՛մ պարտության և տառապանքի նեղուց պատերազմ հրահրողների համար»։

 

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ