10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
 ԱՄՆ-ում անշարժ գույքի հայտնի գործակալ եղբայրները դատապարտվել են տասնյակ կանանց բռնաբարության համար

 ԱՄՆ-ում անշարժ գույքի հայտնի գործակալ եղբայրները դատապարտվել են տասնյակ կանանց բռնաբարության համար

ԱՄՆ-ում 3 եղբայրներ, որոնցից երկուսն անշարժ գույքի հայտնի գործակալներ են, դատապարտվել են տասնամյակների ընթացքում տասնյակ կանանց թմրանյութեր մատակարարելու և բռնաբարելու համար․ գրում է BBC-ն։

Երեսունիննամյա Թալ Ալեքսանդրը և 38-ամյա Օրեն Ալեքսանդրը հայտնի են դարձել Նյու Յորքում և Մայամիում շքեղ անշարժ գույքի վաճառքների շնորհիվ: Նյու Յորքի դատարանը տղամարդկանց և նրանց երրորդ եղբորը՝ 38-ամյա Ալոնին, մեղավոր է ճանաչել սեռական շահագործման համար։

Մեղադրողները պնդում են, որ եղբայրներն օգտագործել են իրենց հարստությունը՝ կանանց շքեղ երեկույթների և շքեղ տներ հրավիրելու համար, ապա սեռական բռնություն են գործադրել նրանց նկատմամբ։ Փաստաբանները պնդում են, սակայն, որ կանայք կամավոր են մասնակցել երեկույթներին՝ հավելելով, որ եղբայրները կնամոլներ են, բայց ոչ բռնաբարողներ։

Եղբայրները մեղավոր են ճանաչվել 10 քրեական մեղադրանքով, այդ թվում՝ սեռական թրաֆիքինգի և անչափահասների սեռական շահագործման համար։

Նշվում է, որ մեղադրյալներին սպառնում է ցմահ ազատազրկում։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ