
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան, արևելագետ Վահան Բայբուրդյանը
Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մարտի 9-ին կյանքից հեռացավ մեր սիրելի ուսուցիչը, ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի երկարամյա վարիչ Վահան Բայբուրդյանը. տեղեկանում ենք ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից։
«Նրա գիտական գործունեությունը, նվիրվածությունը իրանագիտության զարգացմանը և նրա մարդկային կերպարը մեծ հետք են թողել գործընկերների, աշակերտների և գիտական հանրության մեջ։
Հոգեհանգստի կարգը և հրաժեշտի արարողությունը տեղի կունենան չորեքշաբթի՝ մարտի 11-ին 18:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցիում (Նոր Նորք, 5-րդ զանգված)։
Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 12-ին՝ նույն վայրից։
Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և գնահատել են նրան»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Բայբուրդյանը եղել է Իրանում ՀՀ առաջին դեսպանը։


