10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում հայ գերիների մարմնից այրելով ջնջել են խաչով դաջվածքները․ ԱՄՆ-ում զեկույց է հրապարակվել

Բաքվում հայ գերիների մարմնից այրելով ջնջել են խաչով դաջվածքները․ ԱՄՆ-ում զեկույց է հրապարակվել

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի այս տարվա զեկույցն անդրադարձել է նաև Ադրբեջանում տիրող իրավիճակին․ գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Զեկույցի հեղինակները ներառել են Ադրբեջանը Հատուկ Դիտարկման Ցանկում ( Special Watch List)։

Զեկույցում, մասնավորապես, արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են վտանգված մնալ Ադրբեջանի կողմից 2020 և 2023 թվականներին տարածքների վերադարձից հետո:

Հուլիսի դրությամբ արբանյակային պատկերները բացահայտել են ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր՝ ներառյալ եկեղեցիներ, գերեզմանատներ և այլ արտեֆակտներ:

Բացի այդ, ընտանիքի անդամները հայտնել են, որ հայ բանտարկյալներին արգելվում է ստանալ կրոնական իրեր, ինչպիսիք են Աստվածաշունչը։ Սակայն, Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ բանտարկյալները հասանելիություն ունեն կրոնական նյութերին:

Ավելին, զեկույցի հեղինակներից մեկը կցել է հատուկ կարծիք․ «Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալներ, որոնք դատվել են փակ դռների հետևում՝ առանց համապատասխան իրավաբանական խորհրդատվության, ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի հասանելիության բացակայության, Աստվածաշնչերի մերժման և խաչի դաջվածքների այրման միջոցով ջնջման»»,- նշել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ