10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ քննարկվելու են նաև կարգապահական հարցեր

Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ քննարկվելու են նաև կարգապահական հարցեր

Մարտի 10-ին Մայր Աթոռում Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«ԳՀԽ օրակարգում ընդգրկված են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող հարցեր: Քննարկման առարկա կդառնան նաև եկեղեցական կյանքը հուզող խնդիրները։

Ըստ ընդունված կարգի՝ Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2025 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ