
Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա հաջորդ հանդիպումը
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ասել է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպումը (ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով), հավանաբար կկայանա հաջորդ շաբաթ. գրում է РИА Новости-ն։
«Կարծում եմ՝ եռակողմ հանդիպումը որոշ ժամանակով կտեղափոխվի հաջորդ շաբաթ, և հուսով ենք պահպանել դրական տրամադրվածություն այս հարցում»,- ասել է նա CNBC հեռուստաալիքին հետ հարցազրույցում։


