
Կրակոցներ՝ Տորոնտոյում ԱՄՆ հյուպատոսության ուղղությամբ
Անհայտ անձինք մի քանի կրակոց են արձակել Տորոնտոյում ԱՄՆ հյուպատոսության ուղղությամբ, մինչդեռ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում՝ պարզելու հարձակման դրդապատճառը․ գրում է BBC-ն՝ հղում անելով Կանադայի պետական մարմիններին։
Կրակոցները հնչել են երեքշաբթի առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 04:30-ի սհամաններում։ Տորոնտոյի ոստիկանության պետի տեղակալ Ֆրենկ Բարեդոն հայտնել է, որ ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են պարկուճներ։
Տուժածների մասին տեղեկություն չկա։


