
Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են, վարորդները օրերով սպասում են․ Shamshyan. com
Արդեն մի քանի օր է՝ Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում դեպի Հայաստան բեռնատարների մուտքը դանդաղել է, ինչի հետևանքով սահմանային հատվածում երկար հերթեր են առաջացել. գրում է Shamshyan.com-ը։
Կայքի թղթակցի հետ զրույցում հերթում սպասող վարորդներից մեկը՝ Վարդան Մանուկյանը, ով արդեն մի քանի օր է գտնվում է խցանման մեջ, նշել է, որ հայկական կողմում աշխատանքները բավական դանդաղ են ընթանում, ինչի պատճառով բեռնատարները ստիպված են ժամերով, երբեմն նաև օրերով սպասել։
«Արդեն մեկ-երկու օր է այստեղ սպասում ենք, թե երբ հայկական կողմը մեզ կընդունի, որպեսզի կարողանանք մուտք գործել Հայաստան։ Շատ դանդաղ են աշխատում։ Հիմնականում ընդունում են միայն սննդով բեռնված մեքենաներին, այն էլ՝ մեծամասամբ վրացի վարորդների»,- ըստ լրատվամիջոցի՝ ասել է վարորդը։


