
Բնակարանի դռան մոտ աղբ թողնելու համար Ռուսաստանում տուգանք է նախատեսվում
Բազմաբնակարան շենքերի բնակիչները կարող են մինչև 15,000 ռուբլի տուգանքի ենթարկվել իրենց դռան մոտ աղբի տոպրակ թողնելու համար, РИА Новости-ին ասել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Անդրեյ Մոիսեևը։
«Հարակից տարածքը, ինչպես նաև աստիճանավանդակները և մուտքերը, ընդհանուր սեփականություն են։ Բնակելի տարածքների շահագործման համար սանիտարահամաճարակային պահանջները խախտելու դեպքում կա վարչական իրավախախտումների օրենսգրքի 6.4 հոդվածի համաձայն պատասխանատվության ենթարկվելու ռիսկ։ Տուգանքը կազմում է 500-ից մինչև 1000 ռուբլի»,- ասել է Մոիսեևը։
Նա հավելել է, որ եթե աղբը համարվի հրդեհի վտանգ, տուգանքը կարող է կազմել 5000-ից մինչև 15,000 ռուբլի։


