
ԱՄՆ նախագահի որդին կկանգնի դատարանի առաջ՝ հարկերից խուսափելու մեղադրանքով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, 2024 թվականի հունվարին
կկանգնի Կալիֆոռնիայի դատարանի առջև՝ հարկերից խուսափելու գործով։
Հանթեր Բայդենին մեղադրանք է առաջադրվել 1,4 մլն դոլարի հարկերից խուսափելու սխեմայի
մասնակից դառնալու համար։
Խոսքը 2016-2019 թվականների ընթացքում չվճարված հարկերի մասին է:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի որդին հարկային կեղծ հայտարարագրեր է ներկայացրել, ինչի
պատճառով կարող է մինչև 17 տարվա ազատազրկման դատապարտվել։